AM
26 Հունիս 2004 - 15:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

«Վերադարձ Հայք» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ադրբեջանական «Հայաթ» կազմակերպության հետ, իրականացնում է փախստականների փաստաթղթերի փոխանակման ծրագիր: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչ Արա Հարությունյանը, ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է գտնել եւ փոխանցել 5 փախստականի փաստաթղթեր: Աղբյուրի համաձայն` երկուսի փաստաթղթերն արդեն գտնվել են` մեկ դիպլոմ եւ աշխատանքային գրքույկ: