Հայաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հունիսի 28-ին կմեկնի Ստամբուլ` մասնակցելու ՆԱՏՕ-ի եւ Եվրո-Ատլանտյան գործընկերության խորհրդի վեհաժողովին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախատեսված է Վ.Օսկանյանի ելույթը վեհաժողովի ամբիոնից: Համաժողովի շրջանակներում Ստամբուլում ակնկալվում են նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի մի շարք երկկողմ հանդիպումներ:





