«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն սկսել են երկամյա համատեղ ծրագիր, որը նպատակաուղղված է բարելավելու բազմաբնակարան շենքերում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Այս մասին նշված է ընկերություների ուղարկած համատեղ հաղորդագրության մեջ։
2012թ. ապրիլի 10-ին կողմերի միջև կնքվել է վարկային պայմանագիր` համաձայն որի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ստանում է 11 000 000 ՀՀ դրամի վարկ բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման և շենքերի ամրացման համար: Ծրագիրը կիրականացվի վերանորոգմանը հատկացված վարկային միջոցների շնորհիվ, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին բարելավելու իրենց կենսպայմանները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի աջակցել 200 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների` բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքները բարելավելու միջոցով: Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Վանաձորում 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներով:





