Հունգարիայում հայ զինվորականի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը կկայանա սեպտեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «525-րդ» թերթը, տեղեկացրել է դատապարտյալի լիազորված իրավաբան Ադիլ Իսմաիլովը: Նրա խոսքերով` Հուգարիայի օրենսդրությունն արգելում է դատական գործընթացներում արտասահմանյան իրավաբանների` որպես դատապաշտպանի անմիջական մասնակցությունը: Այդ պատճառով որոշում է ընդունվել, որ Ա.Իսմաիլովը եւ դատապաշտպան Էլչին Ուսուբովը կմասնակցեն դատական գործընթացին որպես մեղադրյալի հոր օգնականներ: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում է «Զերկալո» թերթը, ադրբեջանցի սպայի ծնողները դժգոհություն են հայտնել իրենց որդու ճակատագրի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների դրսեւորած անտարբերության առնչությամբ: Սաֆարովի հոր խոսքերով` ինքը չի կարողանում օգտվել Բուդապեշտ մեկնելու իրավունքից եւ տեսնել որդուն:





