AM
22 Մայիս 2012 - 06:49 AMT

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը «քեֆ կազմակերպելով չի պրծնի»

«Հրապարակը» գրում է, որ երեկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ՀՀԿ վերնախավը նշել է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը։

«Մասնակցել է նաև կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ով մի լավ պարել է, ապա մոտավորապես այսպիսի կենաց ասել. «Քեֆ կազմակերպելով` Սամվել, չես պրծնի, պետք է գործ անես»,- ինչը թերևս մեսիջ է եղել խնջույքի բոլոր մասնակիցներին»,–գրում է թերթը։