ՆԱՏՕ-ն ողջունում է Դաշինքի հետ Անհատական գործընկերության ծրագիր մշակելու Հայաստանի ձգտումը: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը Ստամբուլում այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայնը: Նրա խոսքերով` Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն լայն հնարավորություններ ունեն փոխադարձ աջակցության համար, եւ այդ Ծրագիրը կօգնի ամրագրել դրանք: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները բազմիցս հայտարարել են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիր կնքելու մտադրության մասին:





