Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հուլիսի կեսին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` դա սովորական այց է, նպատակ ունենալով պարզել կողմերի ձեռքբերումները վերջին բանակցությունների ադյունքում, ինչպես նաեւ ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին: Դիվանագետը նշել է, որ բացի Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցերից, միջնորդները մտադիր են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ:





