Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի իրականացման ընթացքի մասին: Իլհամ Ալիեւը կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերի հետ:





