AM
1 Հուլիս 2004 - 15:32 AMT

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱՅՔԸ

Այսօր Ինտերնետից օգտվողների ուշադրությանն է ներկայացվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նորացված պաշտոնական կայքը: Կայքում, որի հասցեն է www.president.am, տեղադրված են Հայաստանի նախագահի վարչակազմի կառուցվածքին, Ռ.Քոչարյանի անձին եւ գործունեությանը վերաբերող տեղեկատվություն, նրա ելույթներն ու հրամանագրերը, պետության ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրությունները, ինչպես նաեւ ընդհանուր տեղեկություններ Հայաստանի մասին: