AM
23 Մայիս 2012 - 06:41 AMT

Հայաստանում այս տարի արդեն գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ մայիսի 22–ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 11–ը, իսկ մարզային բուժհաստատություններ` 17-ը։

Տուժածներից 19–ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9–ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել։ Ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ։