AM
1 Հուլիս 2004 - 18:16 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր մեկօրյա այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը: Նա կմասնակցի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության ամենամյա համատեղ կոլեգիայի նիստին: Հիշեցնենք, որ կոլեգիայի նիստը պետք է կայանար հունիսի 24-ին, սակայն հետաձգվել էր Ինգուշիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: