AM
3 Հուլիս 2004 - 13:44 AMT

ԵԽԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երեւան է ժամանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Բրունո Հալերի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունում, կկայանան Բ.Հալերի հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահների եւ Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հալերի այցը կտեւի մինչեւ հուլիսի 5-ը: