AM
24 Մայիս 2012 - 06:21 AMT

«Երկիր». «Ֆայլաբազարում» կանգնող մարդը պարբերաբար հայտնվում է տուժողի կամ վկայի կարգավիճակում

«Երկիրը» գրում է, որ Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, մեղադրվում է սպանության մեջ: Նրա դեմ նախաքննության ժամանակ ցուցմունք տվողներից մեկը Աշոտ Ֆրանգուլյանն է: «Այո, հենց այն նույն Ֆրանգուլյանը, ում ոտնամատը «վնասել էր» «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը` նրան «վրաերթի ենթարկելով»: Հետաքրքրական է այն, որ այս մարդը դարձյալ «տուժել» է` այս անգամ Վահրամ Մարգարյանի գործով անցնող մյուս մեղադրյալի որդու` Սարգիս Հակոբյանի կողմից: Իսկ թե «ֆայլաբազարում» կանգնող մարդն ինչպես է պարբերաբար հայտնվում տուժողի կամ վկայի կարգավիճակում, ոստիկանությունում բացահայտումներ դեռ չեն անում»,- գրում է թերթը: