Թերի Դեւիսի փոխարեն, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող կարող Է նշանակվել կամ Սլավենիայի պատգամավոր, ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նախագահ Ռոման Յակիչը, կամ Էլ սոցիալիստական խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր Մարիա Պյուջը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «525» թերթը` վկայակոչելով ԵԽ աղբյուրը, Թ.Դեւիսի 5 տարվա ժամկետով այդ կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո Ղարաբաղի հարցով նոր զեկուցողի նշանակման անհրաժեշտություն է առաջացել: Ակնկալվում է, որ տվյալ հարցն իր լուծումը կգտնի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Թերթը գրում Է նաեւ, որ օրերս գտնվելով Բաքվում, ԵԽԽվ գլխավոր քարտուղար Բրունո Հալերը հայտարարել Է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերից հետո: Սակայն ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի հունիսի 24-ի նիստում Թերի Դեւիսը նշել Էր, որ արդեն սեպտեմբերի 15-ին փաստաթուղթը կներկայացվի կոմիտեին:





