AM
24 Մայիս 2012 - 08:16 AMT

Տղամարդը ներարկիչով թմրանյութը պահել է կիսագուլպայի մեջ

Արարատ քաղաքի Աբովյան փողոցից երեկ թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկել 43-ամյա մի տղամարդ, ում կիսագուլպայի միջից հայտնաբերվել է ներարկիչ` 2 մլգ գորշ հեղուկով, իսկ ներարկիչի ծայրին ասեղ՝ պատյանով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: