AM
24 Մայիս 2012 - 08:23 AMT

Բակո Սահակյանն ու Յուրի Խաչատուրովը բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: