AM
3 Հուլիս 2004 - 15:52 AMT

ԱՄՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ, ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԵՊԱՆԸ

ԱՄՆ օժանադակություն է ցուցաբերում հակամարտություններից տուժածներին, անկախ նրանց գտնվելու վայրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` մեկնաբանելով ԼԵռնային Ղարաբաղին 5 մլն դոլար տարամադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա օգնության ենթակոմիտեի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Դեսպանը նշել է, որ օգնության կոնկրետ գումարը դեռեւս չի հաստատվել` ավելացնելով, որ տվյալ առաջարկությունը կարող է հաստատվել միայն ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից: Նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ադրբեջանցի տուժածներին եւս նախատեսվում է տրամադրել է 13 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: