AM
8 Հուլիս 2004 - 17:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ ՔԱՂԱՔՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին մասնակցել է Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում «Սպառազինության ռուսական ցուցահանդեսի» բացմանը: «Ռեգիոնս.ռու»-ի հաղորդագրության համաձայն, հայերի հետ միասին ԱՊՀ-ն ներկայացված էր նաեւ Ադրբեջանի պատվիրակությամբ` երկրի նախագահի ռազմական հարցերով օգնականի գլխավորությամբ: Աղբյուրի համաձայն, ցուցահանդեսը այցելելու իրենց ցանկության մասին ընդհանուր առմամբ հայտարարել են մերձավոր եւ հեռավոր արտերկրի 42 երկրների ներկայացուցիչներ: Սվերդլովի մարզի միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Վիկտոր Կոկշարովի խոսքերով, օտարերկրյա հյուրերի մեծամասնությանը կարելի է դիտարկել որպես ռուսական ռազմական տեխնիկայի պոտենցիալ գնորդներ: