Արմավիրում Տարոնիկ գյուղի բնակիչները երեկ 47 փողոցի 20-րդ տան մոտ նկատել են օձ, որին որսալու համար օգնության են կանչել մարզի փրկարար վարչության օպերատիվ խմբին։ Նրանց հետ գյուղ է ժամանել նաև Արմավիրի կեդանաբանական այգու տնօրենը։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, օձին հայտնաբերել և տեղափոխել են Արմավիր քաղաքի կենդաբանական այգի։





