Ոստիկանության Աշտարակի բաժնում երեկ ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում, «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 32–ամյա Գարսևան Կարապետյանը, որը բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Հափշտակված կովերը հայտնաբերված են: Կատարվում է նախաքննություն:





