Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: Ինչպես լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, հանդիպումը տեղի կունենա միջազգային համաժողովներից մեկի շրջանակներում: Ընդսմին նա չի ճշգրտել, թե հատկապես որ համաժողովի ժամանակ:





