Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը Մոսկվայում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Անրի Ժակոլենին (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ Սթիվեն Մաննին (ԱՄՆ): Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, միջնորդների տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին անցկացված հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում: Ենթադրվում է, որ համանախագահները Երեւան կժամանեն հուլիսի 10-ին:





