AM
26 Մայիս 2012 - 15:05 AMT

Լիցքավորելիս պայթել է «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սեզամ Գազ» լցակայանում այսօր լիցքավորման ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթել է «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` զոհեր և տուժածներ չկան։