Հայաստանի ատոմակայանի (ՀԱԷԿ) անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում Եվրամիությունը պատրաստ է տրամադրել 4-5 մլն եվրո: Այդ մասին հայտարարել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլթցեն` նշելով, որ դրա համար Հայաստանը պետք է ներկայացնի ՀԱԷԿ-ի անվտանգության միջոցառումների ծրագիր: Ընդսմին նա ընդգծել է, որ այդ գումարը կապ չունի 100 մլն եվրոյի հետ, որը պատրաստ է տրամադրել ԵՄ-ը ՀԱԷԿ-ի հնարավոր փակման համար:





