AM
28 Մայիս 2012 - 13:49 AMT

Սյունիքում «Ուազ» է շրջվել. Մեկ մարդ մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ Սյունիքի մարզում` Կապան-Գեղանուշ ճանապարհի առաջին կիլոմետրին, «ՈՒԱԶ» մակնիշի 355 ՏՍ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի արդյունքում 26-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում զոհվել է, իսկ 37-ամյա Ռոբերտ Անտոնյանը և 25-ամյա Էդգար Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։