«Հրապարակը» գրում է, որ երեկ Շիրակի մարզում բացահայտվել է դրամանենգության դեպք: «Մեզ հասած տեղեկություններով, Շիրակի ոստիկանները ձերբակալել են Գյումրիի երկու բնակչի, ովքեր տևական ժամանակ կեղծ հինգ հազար դրամանոցներ են «թողարկել» տպիչով և շրջանառության մեջ դրել: Պարզվել է, որ 31 տարեկան ոմն Բագրատ, ով տաքսու վարորդ է, և 42-ամյա ոմն Մկո համակարգչով նկարել են 5 հազարանոց թղթադրամներ, ապա տպել ու շրջանառության մեջ դրել: Կեղծ թղթադրամները նրանք իրացրել են փոքր խանութներում, կրպակներում ու ճանապարհային առևտրի կետերում, որպեսզի ստուգելու հնարավորություն չլինի: Ըստ թերթի աղբյուրի, նրանք տևական ժամանակ բավականին պատկառելի քանակի կեղծ թղթադրամներ են իրացրել»,- գրում է թերթը:





