Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում օրեր առաջ ժամկետային զինծառայողին «ԿՌԱԶ» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկած շարքային Գագիկ Հովակիմյանը դեռևս չի ձերբակալվել։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը` նշելով, որ ներկայումս նշանակված է դատաավտոտեխնիկական և հետքաբանական համալիր փորձաքննություն և միայն այդ եզրակացության հիման վրա կորոշվի ձերբակալության հարցը։
Մայիսի 24–ին Գագիկ Գևորգի Հովակիմյանը «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան կայանելիս ավտոմեքենայի առաջնային հատվածով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին, ով պատահարի արդյունքում մահացել էր։





