Ավարտին է մոտեցել Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի շրջանակներում 6600 մեծահասակներ և 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Orange ընկերության լրատվական ծառայությունից` աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են 480 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաև տեղի ակնաբույժները:





