AM
29 Մայիս 2012 - 15:08 AMT

Վիրաբույժ-կոնսուլտանտը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ` պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։