AM
30 Մայիս 2012 - 05:38 AMT

«Հրապարակ». ԱԺ-ում որոշել են՝ ով որտեղ է նստելու

«Հրապարակը» գրում է, որ ԱԺ-ում ում երեկ բուռն եռուզեռ Էր. «ադմինիստրացիան» այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել ընդամենը լուծել՝ որտեղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում: «Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է «Ժառանգության» տեղը` աջ վերևում: Սակայն «վերևում» վեց տեղ է, և ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված է լինելու նստել մեկ շարք ներքև` «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» կողքին: Որոշված չէ նոր պատգամավորների սենյակների հարցը ևս: Մայիսի 31-ին ողջ օրը նրանք ստիպված են լինելու թափառել Աժ միջանցքներում, իսկ որ ավելի հավանական է` «լռվել» բուֆետում: Բանն այն է, որ նախորդ գումարման պատգամավորները մինչև մայիսի 31-ը, ժամը 10-ը պատգամավորներ են, և մինչև երեկ որևէ մեկը դեռ իր սենյակը չէր հանձնել, ասում են` ձեռները չի գնում»,- գրում է պարբերականը: