AM
30 Մայիս 2012 - 05:41 AMT

«Ժողովուրդ». Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են

«Ժողովուրդը» գրում է, որ համաձայն իրենց տեղեկությունների` ապրիլի 18-ին Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են: «Մեզ հետ զրույցում դա հաստատել է նրա հայրը` Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը: «Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը` 23 հազար դրամ և 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած` ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ», -մեզ հետ զրույցում պատմեց Սլավիկ Սարգսյանը` հավելելով, որ սպասում է քննիչի և դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին»,- գրում է պարբերականը: