«Հրապարակը» գրում է, որ ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա: «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս ևս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է: Նա օրերս հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, նույնպես շրջանառվում էր այս տեղեկությունը, որ Նվեր Պողոսյանին փոխարինելու են Հայկ Հարությունյանով: Ու եթե այդ ժամանակ դեռևս բավարար հիմքեր չկային ԲՀԿ-ական մարզպետին փոխարինելու համար, ապա հիմա բոլոր հիմքերն առկա են»,- գրում է թերթը:





