Ռուսաստանի կողմից հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ կնշանակվի այդ երկրի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Այդ մասին նախօրեին հաղորդել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը Հայաստանի կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները հույս են հայտնել, որ այդ հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մինչեւ տարեվերջ:





