AM
14 Հուլիս 2004 - 14:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ այսօր այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, Ռ.Քոչարյանը շնորհավորել է դիվանագիտական կորպուսին տոնի կապակցությամբ եւ վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան: