AM
30 Մայիս 2012 - 07:14 AMT

«Էլեկտրոնի» պայթյունի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

«Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: (Առևտրի ձեռնարկությունների (կազմակերպությունների) կամ հասարակական սննդի ձեռնարկությունների (կազմակերպությունների) պահեստներից, բազաներից, օժանդակ զետեղարաններից շահադիտական կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով ապրանքներ վաճառելը կամ գնորդներից ապրանքներ թաքցնելը`պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով`առևտրի ձեռնարկություններում (կազմակերպություններում) և հասարակական սննդի ձեռնարկություններում (կազմակերպություններում) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ):

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ներկայումս կատարվում է քննություն:

Երեկ ժամը 14.30-ի սահմաններում Շարուրի փողոցում գտնվող «Էլեկտրոն» գործարանի 1 6-րդ արտադրամասում տեղի էր ունեցել պայթյուն, որի պատճառով մահացել է փոխտնօրեն՝ 1947 թ. ծնված Ազիզբեկ Բարսամյանը, և 1940 թ. ծնված Ջանիբեկ Մարտիրոսյանը։