AM
15 Հուլիս 2004 - 13:08 AMT

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՄՆ ՔԱՂԱՔՑՈՒՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԵՋ

Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հաստատել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի որդին` 30-ամյա Արսեն Հարությունյանը ծեծի է ենթարկել ԱՄՆ 29-ամյա քաղաքացի Դեւիդ Բեյքերին: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին երեւանյան սրճարաններից մեկում: Ինչպես հաղորդել են «Ազատության» ռադիոկայանին Հայաստանի Ոստիկանությունում, նույն օրը Դեւիդ Բեյքերը դիմել է իրավապահ մարմիններին` հայտարարելով, որ իր հետ միասին ծեծի են ենթարկվել նաեւ նրան ուղեկցող երկու աղջիկները, որոնցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի մանրամասները, ըստ ոստիկանների, պարզ կդառնան միայն հետաքննության ավարտից հետո: