AM
15 Հուլիս 2004 - 13:46 AMT

ԿԱՐՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ

Թուրքական Կարս քաղաքի 50 հազար բնակիչներ ստորագրել են հայ-թուրքական սահմանը վերաբացելու առաջարկով կառավարությանը հղված ուղղերձի տակ: Ինչպես հաղորդում է թուրքական ինտերնետային աղբյուրը, նամակում նշվում է, որ սահմանին մոտ գտնվելը այլ քաղաքների համար որոշակի առավելություններ է ստեղծում, մինչդեռ հայ-թուրքական սահմանի ավելի քան 10-ամյա շրջափակման պատճառով թուրքական սահմանի «արեւելյան դարպասը» չդարձավ Կարսի համար այն խթանիչ ուժը, որը կապահովեր նրա ներքին դինամիկան եւ առեւտրային աշխուժությունը: Աղբյուրի համաձայն, Կարսն աստիճանաբար հայտնվում է մեկուսացման մեջ: Սոցիալ-տնտեսական պայմանները սարսափելի են. քաղաքում չկա արտադրություն, բնակիչների 19 տոկոսը անգրագետ է: Ինչպես նշում է աղբյուրը, հաշվի առնելով, որ Կարսի բնակչությունն ընդամենը 130 հազարի սահմաններում է, իսկ շրջակա բնակավայրերի հետ միասին` 325 հազար, ստորագրողների 50 հազար ցուցանիշը փոքր թիվ չէ: