AM
30 Մայիս 2012 - 12:57 AMT

Մայիսի 31-ին Աջափնյակի մի քանի թաղամասեր կջրազրկվեն

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված մայիսի 31-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Նազարբեկյան թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Երևան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը` հայցելով սպառողների ներողամտությունը։