Մոսկվայում կկառուցվի մեծածախ առեւտրի հայկական կենտրոն: Ինչպես հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հինգշաբթի օրը Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, բոլոր որոշումները առեւտրի կենտրոնի կառուցման վերաբերյալ ընդունվել են: Նրա խոսքերով, արդյունքում կբազմապատկվի շրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքի հետ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն: Հանդիպմանը ներկա գտնվող Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտ Սերգեյ Բայդակովը հաղորդել է, որ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կզբաղվի առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ հարաբաերությունների հետագա զարգացմամբ: Բայդակովը նաեւ հաղորդել է, որ այս տարվա աշնանը Մոսկվայում կկայանա հայ արտադրողների ապրանքների տոնավաճառ:





