Կան ռուսական գազը Հայաստանով երրորդ երկրների շուկաներ տարանցման հեռանկարներ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Օրենադան», Ֆրադկովը նշել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ու Հայաստանը կավարտեն գազի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի նախապատրաստումը: Նրա խոսքերով, ներկայումս քննարկվում են համագործակցության հարցերը նոր գազատարների կառուցման գործում:





