AM
15 Հուլիս 2004 - 17:46 AMT

ՌՈՒՍ ՄԻՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը նորմալ է համարում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով բանակցություններին: Այդ մասին ռուս դիվանագետը հայտարարել է այսօր Բաքվում` ընդսմին
ավելացնելով, որ այս հարցը առաջին հերթին պետք է լուծեն հակամարտող կողմերը: Այդ կապակցությամբ, ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միսնկի խմբի համանախագահները պետք է գործեն ԵԱՀԿ մանդատի շրջանակներում: Նա հիշեցրել է, որ 1992 թվականի փետրվարի 24-ի ԵԱՀԿ մանդատում նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են հակամարտության կողմեր, «իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմեր»: