AM
15 Հուլիս 2004 - 18:01 AMT

ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Համատեղ տակտիկական զորավարժությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում տեղի կունենան օգոստոսի առաջին տասնամյակում Կիրգիզիայի եւ Ղազախստանի տարածքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», զորավարժությունների հիմնական նպատակը ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի համագործակցության կազմակերպումն է ահաբեկչության դեմ պայքարում այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում: Զորավարժությունների ընթացքին կհետեւեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները: