AM
15 Հուլիս 2004 - 18:40 AMT

ԱՐԲԵՋԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳՆՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Ադրբեջանցի ոստիկան Չինգիզ Մամեդովը հայտարարել է, թե չէր կարող պաշտպանել նրանց, ովքեր դանակներով գնում էին Բաքու ժամանած հայերի դեմ: Նշենք, որ Բաքվի ոստիկանության աշխատակցին մեղադրում են ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած հայ զինվորականների դեմ անցկացված գործողության ժամանակ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ակտիվիստների հետ դաժանորեն վերաբերվելու համար: Մամեդովի կարծիքով, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ղարաբաղը պետք է ազատագրեն ղարաբաղցիները: