AM
15 Հուլիս 2004 - 18:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԲԱՑԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում կբացվի Բրիտանական մշակութային կենտրոն եւ համապատասխանաբար` Հայկական կենտրոն Լոնդոնում: Դա հնարավոր կդառնա այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի ստորագրած համաձայնագրի հիման վրա: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, մշակութային կենտրոնների հիմնական նպատակն է` Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների զարգացումը լեզվի եւ գրականության, մշակույթի եւ արվեստի, կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում: