AM
31 Մայիս 2012 - 06:18 AMT

«Ժողովուրդ». Ծառուկյանը պատգամավորներին հորդորել է «դուխները չգցել»

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ականներին կուսակցության առաջնորդը տարբեր ժամերի հրավիրել է կուսակցության գրասենյակ: «Պարզվում է` Աժ պատգամավորների հետ Ծառուկյանը երկար է զրուցել` ըստ էության ոչինչ չասելով: Դեռ երեկ էինք գրել, որ Ծառուկյանը պատգամավորներին հորդորել է պինդ մնալ, «դուխները չգցել»` ասելով, թե իրենք ճիշտ են: Իսկ ահա նախարարների հետ կայացած 15-րոպեանոց հանդիպման ժամանակ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, նա, ճիշտ է, սկսել է կոնյակով լի բաժակով` շնորհակալությունից, որ ԲՀԿ-ի պատիվը բարձր են պահել, բայց շատ սառը ասել է, թե «մենք ուժեղ ենք, կես միլիոն ձայն ունենք»: Երբ հետաքրքրվել են, թե ինչ կլինի ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանն անվրդով ասել է, թե «ով կփախնի, Աստված իրա հետ»: Իսկ կոալիցիա չկազմելու պատճառաբանությունն այսպիսին է եղել. «Եթե մենք պատասխանատվություն վերցնեինք, լրիվ պիտի մեզ տային: Բայց չուզեցին, իրանք ավելի խելացի են, թող աշխատեն»: Հանդիպումից հետո նախարարները շտապել են օդանավակայան` վարչապետին դիմավորելու»,- գրում է թերթը: