«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նախօրեին ՕԵԿ գրասենյակ է կանչել մարզպետ դառնալու ցանկություն ունեցող ՕԵԿ-ակն Իշխան Խաչատրյանին ու նրան մի լավ «կատոկել» գլխից դուրս տված հայտարարությունների համար: «Բանն այն է, որ Իշխան Խաչատրյանը, իր տված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ու ՕԵԿ-ի հավաքած սակավ ձայներին` ասել էր. «Առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունները ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ 170 հագար անդամների մի մասը այսպես ասած գայթակղվել ու չի քվեարկել ՕԵԿ-ի օգտին»: Ասում են, Արթուր Բաղդասարյանը այն աստիճան է զայրացել Իշխան Խաչատրյանի այս հայտարարության վրա, որ նրա երեսին ասել է իր մտքին եկածը. «Հարյուր տարվա քաղաքական գործիչ եմ, բայց ձեզ էսքան ժամանակ չկարողացա սովորեցնել, թե որն է կարևորն ու անկարևորը` բանավոր խոսքի ու հրապարակային ելույթի ժամանակ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանն ամեն կերպ փորձել է արդարանալ Բաղդասարյանի մոտ, սակայն նա ոչ մի կերպ չի ցանկացել լսել ՕԵԿ-կանի մեկնաբանությունները` հավելելով. «Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի: Մուրաբաներից չպրծած, հիմի էլ մեզ 170 հազար ձենն էր պակասում»,- գրում է պարբերականը:





