Ամենաբարեկեցիկ ապրելակերպը Նորվեգրայում, Շվեցիայում եւ Ավստրալիայում է: Այս երկրներն են գլխավորում ՄԱԿ-ի կողմից ամեն տարի կազմվող, այսպես կոչված, Մարդկային զարգացման ինդեքսի ցուցակը, որում ընդգրկված են 177 պետություն: Այն հաշվարկվում է հիմնվելով մեկ բնակչի եկամուտի, կրթության եւ բժշկական ծառայության որակի, կյանքի երկարակեցության վրա: Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 82-րդ հորզոնականը: Նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները գրավում են հետեւյալ դիրքերը. Ռուսաստան` 57-րդ, Ուկրաինա` 70-րդ, Ադրբեջան` 91-րդ, Վրաստան` 97-րդ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից պատրաստված զեկույցը հիմնվում է 2002 թվականի տվյալների վրա:





