AM
31 Մայիս 2012 - 07:55 AMT

Հերթական կարկտահարման դեպքն է գրանցվել, այս անգամ Լոռու մարզում

Լոռու մարզի Լեռնապատ, Լեռնահովիտ և Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները նախօրեին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար։ Տարածքները «Մեվանծ» ՊՈԱԿ–ի կողմից չեն վերահսկվում։