«Ժողովուրդ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների համաձայն, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Սամվել Թադևոսյանին պատրաստվում են նշանակել ՀՀ քաղաքաշինության նախարար: Հավանական է, որ գործադիրում պաշտոն ստանա նաև մեկ այլ ՕԵԿ-ական` Իշխան Խաչատրյանը, թեև դեռ չի հաջողվել նրան վերջնականապես համոզել: Բանն այն է, որ ՕԵԿ-ում այդպես էլ խնդիր է դարձել համամասնական ցուցակում գտնվող երիտասարդներին` Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուրոյանին պատգամավորական մանդատ տալու հարցը: Համաձայն տեղեկությունների` վերջերս երիտասարդ ՕԵԿ-ականները գրեթե դադարեցրել են իրենց շփումներն այդ կուսակցության հետ:





