AM
1 Հունիս 2012 - 05:53 AMT

«Ժողովուրդ». Առողջապահության նախարար կարող է դառնալ Բժշկական համալսարանի ռեկտորը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` ՀՀԿ-ն կրկին մտափոխվել է առողջապահության նախարարի իր թեկնածուի հարցում: Նախօրեին թերթի աղբյուրները վստահեցնում էին, որ հավանական է` առողջապահության նախարար դառնա Կարեն Ավագյանը: Սակայն որոշումը երեկ փոխվել է. այն բանից հետո, որբ մամուլը հիշեցնում էր Կարեն Ավագյանի առնչությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ 150 հոգու` մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ դարձած փուչիկների պայթյունի միջադեպին, ՀՀԿ-ում տարակուսել են: Այժմ խոսվում է Բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի թեկնածության մասին: